Jump to content

Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում
Մաս Ռայխսբուրգերների շարժման մաս
Ռայխստագ, Բունդեսթագի գտնվելու վայրը Բեռլինում, ենթադրյալ հեղաշրջման դավադրության հիմնական թիրախը
Ամսաթիվ2022-12-7 (23 ամիս առաջ)
ՆպատակԳերմանական ներկայիս դաշնային կառավարության տապալում և փոխարինում գերմանական կայսրության օրինակով միապետությամբ։
ԱրդյունքԴավադրությունը խափանվել է, ենթադրյալ դավադիրները ձերբակալվել են՝ ներառյալ Հայնրիխ Ռոյսը և Բիրգիթ Մալսակ-Վինքեմանը։
Հակամարտող կողմեր
Հայրենասիրական միություն
Թվաքանակ
3,000 Գերմանիայի ոստիկանություն և հատուկ ջոկատայիններ[1]
Կորուստներ
Ձերբակալվածներ25

Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում, բացահայտվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ ծայրահեղ աջ ահաբեկչական խմբավորման 25 անդամներ ձերբակալվել են՝ Գերմանիայում պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով[2]։ «Հայրենասիրական միություն» (գերմ.՝ Patriotische Union) կամ «Խորհուրդ» (գերմ.՝ Der Rat) կոչվող խումբը[3] Ռայխսբուրգերների շարժման գաղափարախոսությամբ գերմանական աջ ծայրահեղական խմբավորում է։ Խմբավորման նպատակն է վերականգնել Գերմանիայում միապետական իշխանությունը՝ Գերմանական կայսրության ավանդույթին համապատասխան։ Ենթադրաբար, խումբը ցանկացել է քաոս և քաղաքացիական պատերազմ հրահրել Գերմանիայում՝ իշխանության գալու համար[4]։

Ավելի քան 3000 ոստիկան և հատուկ ջոկատայիններ ներխուժել են 130 տներ և բնակարաններ ողջ Գերմանիայում և մի քանի ձերբակալություններ կատարել, այդ թվում ձերբակալվել են՝՝ Ռեյսի ընտանիքի ժառանգ՝ Հենրիխ XIII-ը և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից (AfD) նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինկեմանը[5]։ Խմբի կազմում ընդգրկված են եղել նաև գործող զինվորականներ և ոստիկաններ։ Խմբավորման դեմ գործողությունը համարվել է ամենամեծը Գերմանիայի պատմության մեջ, և գլխավոր դատախազ Պիտեր Ֆրանկը խմբավորումը հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն[6]։

Ահաբեկչական խմբավորման ենթադրյալ նպատակը 1871-1918 թվականների Գերմանական կայսրության նման միապետական կառավարություն ստեղծելն է եղել։ Խմբավորումը, ենթադրաբար, 2021 թվականի նոյեմբերից ծրագրել է զինված հարձակում Բունդեսթագի վրա , ինչպես նաև քաղաքական գործիչների հրապարակային ձերբակալություններ, հասարակական անկարգություններ. «Հայրենասիրական միությունը» ենթադրել է, որ այդ ժամանակ Գերմանիայի անվտանգության մարմինների և իշխանությունների որոշ հատվածներ համերաշխություն ցուցաբերեին իրենց ջանքերին, ինչը թույլ կտար խմբավորմանը վերցնել իշխանությունը[7]։

Հայտնի է, որ խումբը աջակողմյան է և պարբերաբար հակասեմիտական գաղափարախոսություն է քարոզում[2]։  Պլանավորված հեղաշրջումը ներառել է Ռայխստագի ՝ Գերմանիայի խորհրդարանի շենքի գրոհը՝ ոգեշնչված 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի հարձակումից[8]։

Խմբակցության անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատախազները հայտնել են, որ հեղաշրջման փորձի 50-ից ավելի կազմակերպիչներ ծայրահեղ աջ Ռայխսբյուրգերներ շարժման անդամներ են, որոնք մերժում են Գերմանիայի ներկայիս լիբերալ-դեմոկրատական կարգը և կապված են բռնության և հակասեմիտիզմի հետ[1]։ Հաղորդվում է, որ դավադիրների շարքում էին նաև QAnon-ի հետևորդներ և COVID-19-ի ժխտողներ[2]։ Խմբի անդամները բաժանվել են պատասխանատվության ոլորտների։ Դաշնային հանրային դատախազն այս գործով ունեցել է 52 կասկածյալ, որոնցից ձերբակալել է 25-ին[1]։

Խմբում ընդգրկվածեն եղել նաև Հատուկ նշանակության ուժերի հրամանատարության մի քանի նախկին անդամներ (KSK), այդ թվում՝ Բունդեսվերի դեսանտային գումարտակի նախկին փոխգնդապետ Ռուդիգեր ֆոն Պեսկատորեն որը պետք է ղեկավարեր խմբավորման «ռազմական թևը»։ Դաշնային հանրային դատախազը ֆոն Պեսկատորեին խմբակցության «պարագլուխ» է անվանել։ Նշվել է, որ ֆոն Պեսկատորեն փորձել է հավաքագրել ոստիկաններ և զինվորներ[9]։ Անդամների թվում են եղել գնդապետ Մաքսիմիլիան Էդերը[10], նախկին քրեական ոստիկանության սպա Միքայել Ֆրիցը Հանովերից[11] , նախկին գնդապետ Պիտեր Վյորները Բայրոյթից, փաստաբան Թիմ Փոլ Գորգասը Հանովերից և վիրաբույժ Մելանի Ռիտերը Ներքին Սաքսոնիայից։

Ասում են, որ իրավաբան և դատավոր, 2017-ից 2021 թվականներին Բունդեսթագի նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինկեմանը նշանակվել է որպես ապագա «արդարադատության նախարար»[12]։ Նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին[12]։ Խմբում ընդգրկված է եղել առնվազն մեկ այլ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչ՝ Քրիստիան Վենդլերը[13]։

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ «Հայրենասիրական միություն» խմբավորումն ունեցել է «անսովոր գումար» , որով գնել են զենք, ինչպես նաև արբանյակային հեռախոսներ։ Ոստիկանության կողմից խուզարկված գույքերից մեկը՝ Բադ Լոբենշտեյնում գտնվող Վայդմանշեյլ որսորդական տնակը, որը պատկանում է ենթադրյալ պարագլուխ Հենրիխ Ռեյսին, ծառայել է որպես բիզնես հասցե մի քանի ընկերությունների համար, որոնք կապված են լոնդոնյան ակտիվների կառավարման Հենրիխ XIII-ի ընկերության հետ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bennhold, Katrin; Solomon, Erika (2022 թ․ դեկտեմբերի 7). «Germany Arrests 25 Suspected of Planning to Overthrow Government». The New York Times. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 Kirby, Paul (2022 թ․ դեկտեմբերի 7). «Germany arrests 25 accused of plotting coup». BBC. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Press Release of the German Federal Attorney General». 2022 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Hume, Tim (2022 թ․ դեկտեմբերի 7). «Germany Takes Out Far-Right Coup Plotters». Vice News. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Hemmerling, Axel; Malak, Nadja; Junker, Monique; Kendzia, Ludwig; Wierzioch, Bastian (2022 թ․ դեկտեմբերի 7). «Großrazzia: Gruppe soll Staatsumsturz geplant haben – Reussen-Prinz festgenommen» [Large-Scale Raid: Group was Planning Coup – Prince Reuss Arrested]. Mitteldeutscher Rundfunk (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Nicholson, Esme (2022 թ․ դեկտեմբերի 7). «Germany says it foiled a far-right coup plot. Here's what we know». OPB. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Festnahmen bei Reichsbürger-Razzia – Anführer der Gruppe aus Frankfurt» [Arrests in Reichsbürger raid – leader of the group from Frankfurt]. Hessenschau (գերմաներեն). Hessischer Rundfunk. 2022 թ․ դեկտեմբերի 7.
  8. Connolly, Kate (2022 թ․ դեկտեմբերի 7). «German police raids target alleged far-right extremists seeking to overthrow state». The Guardian. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Ziel war ein Systemwechsel» [The Goal was a System Change]. taz (գերմաներեն). taz/afp. 2022 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Bock, Jürgen; Feyder, Franz (2022 թ․ դեկտեմբերի 7). «Einsätze gegen Reichsbürger: Wenn frühmorgens Türen zerbersten» [Deployments Against Reichsbürger: When Doors are Knocked Down Early in the Morning]. [Stuttgarter Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Razzia bei 'Reichsbürgern': Das ist der festgenommene Michael Fritsch aus Hannover» [Raid on 'Reichsbürger': This is the Arrested Michael Fritsch from Hannover]. Hannoversche Allgemeine Zeitung (գերմաներեն). 2022 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. 12,0 12,1 Oltermann, Philip (2022 թ․ դեկտեմբերի 7). «Key figures behind alleged far-right plot to overthrow the German government». The Guardian. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. Lauer, Stefan (2022 թ․ դեկտեմբերի 7). «Das sind die AfD-Helfer Beim Reichsbürger-Umsturzversuch» [These are the Alternative for Germany Helpers for the Reichsbürger Coup Attempt]. Belltower.news (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Raid against Reich Citizens Scene: two arrests in Saxony». Detail Zero. 2022 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.